Հունվար-մարտին ՀՀ-ից մեկնողների և ՀՀ ժամանողների բացասական սալդոն կազմել է 20 հազար 432 մարդ
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 3 ամիսներին օդային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) Հայաստան է ժամանել 166 հազար 824 մարդ, իսկ մեկնել է 187 հազար 256 մարդ: Այսինքն, մեկնող-ժամանողների բացասական սալդոն, այլ կերպ ասած արտագաղթը, կազմել է 20 հազար 432 մարդ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2015 թ. հունվար-մարտին հայրենիքից հեռացածների թիվը նվազել է 3189-ով:
Թեև արտագաղթողների թիվն անցած տարվա համեմատ կրճատվել է, սակայն երկիրը լքած ավելի քան 20 հազար մարդը՝ 3 ամսում, այն էլ տարեցտարի կայուն տեմպով շարունակվող արտագաղթի պարագայում, մեղմ ասած, բոլորովին էլ քիչ չէ: