Վաղը աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը կժամանի Հայաստան
Ապրիլի 12-ին՝ ժամը 20.15, «Զվարթնոց» օդանավակայան է ժամանում աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը։
Մաեստրոն Հայաստան է գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։ Սպիվակովը և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում կունենան 3 համերգ՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։