Բաժիններ՝

Տրանսֆերտները փետրվարին աճել են

Այս տարի փետրվարին արտերկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը հունվարի համեմատ ավելացել է 35%-ով և կազմել 26 մլն 844 հազար դոլար, սակայն դեռևս չի հասել նախորդ տարի փետրվարի ծավալների մակարդակին (29 մլն 320 հազար դոլար):

ԿԲ հրապարակման համաձայն՝ ավելացել է թե´ ՌԴ-ից, թե´ ԱՄՆ-ից ֆինանսական հոսքը: ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ՌԴ-ից ՀՀ եկող տրանսֆերտների ծավալն ավելացել է 39%-ով՝ կազմելով 18 մլն 956 հազար դոլար, որը նախորդ տարվա փետրվարից մի փոքր ավելի է, իսկ ԱՄՆ-ից մուտքերի հոսքն ավելացել է 49%-ով և կազմել 2 մլն 87 հազար դոլար, որը նախորդ տարվա փետրվարի շուրջ կեսն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս