Փլուզվել է Կարմիր գյուղի տներից մեկը

Ապրիլի 11-իկն, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ գյուղի Զոհրապ Շհոյան փողոցի թիվ 6 տունը մասնակի փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ և ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Տեղում պարզվել է, որ փլուզվել է Ա. Ն.-ին պատկանող 1960 թ. կառուցված հողաշեն տան (200 քմ)  հյուրասենյակը և ննջասենյակն ամբողջությամբ՝ մոտ 60 քմ:

Դեպքի մասին տեղեկացվել են փոխմարզպետը և ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս