Վարարել է Տանձուտ գետը
Ապրիլի 11-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Տանձուտ գետը վարարել է և լցվում Երևանյան խճուղու թիվ 211 տան մոտակա այգին:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:
Տեղում պարզվել է, որ Տանձուտ գետի վարարման հետևանքով թիվ 211 տան մոտակայքում փլուզվել է գետի ափապաշտպան պատը` մոտ 15մ երկարությամբ և 2մ բարձրությամբ. ջրածածկման վտանգ չկա:
Դեպքի վերաբերյալ ապրիլի 12-ին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: