Ապրիլի 13-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Dailymail պարբերականն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցին: Ըստ պարբերականի՝ Քիմն այստեղ թագավորական ընդունելության է արժանացել: Կայքը նշում է, որ կիրակի օրը Քիմը յասամանի փունջ է ստացել տարեց երկրպագուից, ով բավական երկար ժամանակ սպասել է՝ այդ հնարավորությունն ունենալու համար:
Հռոմի պապի այս հայտարարությունը կարող է ունենալ ավելի հեռու գնացող հետևանքներ՝ նոր լարվածություն առաջացնելով Վատիկանի ու իսլամի փոխհարաբերություններում:
Ապրիլի 12-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կասկադում վիճաբանություն է և մի երիտասարդ վնասվածք է ստացել:
Ապրիլի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վարդենիս-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը` 1979 թ. ծնված Ֆելիքս Այվազյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Քիմ Քարդաշյանը, ով այսօր առավոտյան ամուսնու՝ Քայնե Ուեսթի և դստեր հետ ժամանել է Իսրայել, պատրաստվում է Երուսաղեմի հայկական եկեղեցում մկրտել դստերը:
Բրիտանական The Guardian թերթը լայնորեն լուսաբանել է ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագը, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դրա ժամանակ Ֆրանցիսկոսը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն է որակել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային սպանությունները: Դրա հետ կապված՝ թերթը գրում է, որ Հռոմի պապի այդ հայտարարությունը քաղաքական […]
«Շատ դրական եմ գնահատում Քարդաշյանների այցը Հայաստան և՛ PR-ի մասով, և՛ Հայաստանում քույրերի պահվածքով»,- 168.am-ի հետ զրույցում Քարդաշյանների այցին նման գնահատական տվեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելուն օժանդակելու մեջ մեղադրվող Վլադիմիր Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի ենթարկելով տեղափոխել են բաժին, որտեղ ևս ֆիզիկական բռնության է ենթարկվել և նրանց ուղղորդմամբ խոստովանել իր և ընկերոջ կողմից չկատարված հանցագործությունը:
Ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի հետ կապված զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում նախատեսված աշխատանքները կազմակերպվել և անցկացվել են հավուր պատշաճի: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակ-ծառատունկին ակտիվորեն մասնակցած բոլոր կառույցներին և համաքաղաքացիներին:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: Բացի այդ, թվով հինգ հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը՝ ապօրինաշինությունն առհասարակ բացառելու նպատակով:
Քանիե Ուեսթին շատ է դուր եկել Հայաստանը եւ հայկական երաժշտությունը:
«Վատիկանը Թուրքիայի նկատմամբ ազդեցության լծակներ չունի: Վատիկանում տեղի ունեցածի համաշխարհային արձագանքն է ջղաձգում Թուրքիային»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի նախկին պատասխանատու խմբագիր, ներկայումս՝ Ստամբուլի IMC հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար, նույն հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Կամուրջ» հաղորդման հեղինակ Արիս Նալջին`անդրադառնալով Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի նշանակությանն ու Թուրքիայի արձագանքներին:
Շտայնմայերը հայտարարել է, որ Ռուսաստանը տևական ժամկետով մեկուսացնելը չի բխում իրենց շահերից:
168.am-ի հետ զրույցում Հայկոն ասաց. «Մի բան կարող եմ ասել, որ անչափ ուրախ եմ, որ Քիմ Քարդաշյանը և հատկապես Քանյե Ուեսթը Հայաստանում են: Ուզում եմ ասել բարի գալուստ իրենց: Իրենց շնորհիվ է, որ այսքան մեծ թվով ինտերնետից օգտվող և մամուլին հետևող մարդիկ իմացան Հայաստանի մասին: Ինտերնետով գրում և փնտրում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր հայեր չեն և նրանց ուղղակի հետաքրքիր է, թե ինչ երկիր է եկել Քիմ Քարդաշյանը:
Շիֆն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Վերջին շաբաթվա ընթացքում Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանում անգլերենով Հայաստանի և Հայոց Ցեղասպանության մասին նյութերի դիտումները 3 ագամ գերազանցել են դրան նախորդող շաբաթվա դիտումների քանակին:
«Կիսել, պատռել Աշխարհը երկու կեսի՝ Վերից վար. ահա այսպես կարելի է բնորոշել Քարդաշյաններ-Ուեսթ ընտանիքի այցն ու Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի տված Պատարագը։ Անհամատեղելի երկու Երևույթ, որոնք անհավանական ուժով հարվածեցին՝ Ճեղքելով մարդկության անտարբերությունը և գրավելով համաշխարհային ուշադրությունը»։
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի մարտ ամսվա և առաջին եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստների ծավալի նվազման գործընթացը մեկնարկել է նախորդ տարվա հուլիսին:
Ռեալիթի շոու հաղորդավարուհի Քիմ Քարդաշյանը և սուպեր աստղ Քանյե Ուեսթը երկուշաբթի առավոտյան Հայաստանից ժամանեցին Իսրայել: Այս մասին գրում է jpost.com-ը:
Ապրիլի 13-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի պատերն անձրևաջրերից վնասվել են, և քարեր են թափվում. անհրաժեշտ է օգնություն:
Չինաստանը, Իրանը և մի շարք այլ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը:
«Հայաստանի Հանրապետության 24-ամյա պատմության մեջ անցյալ շաբաթը ամենակարևոր շաբաթներից մեկն էր: Հալալ է այն մարդկանց (կամ այն մարդուն, որովհետև ես կասկածներ ունեմ, որ, մեծ հաշվով, դա նույն մարդ էր կազմակերպել), ով կարողացավ նման բարձր մակարդակով կազմակերպել Հայաստանի և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական PR-ը համաշխարհային արձագանքով»:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս շնորհելն անակնկալ է համարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
«Հայաստանի Կոմունիստական կուսակցության համար անհանգստացողն այն է, որ այսօրվա պայմաններում «Սահմանադրությունը բացարձակապես բացասական իմաստով չունի դերակատարություն» հանրապետությունում ստեղծված այս խայտառակ իրավիճակի համար»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը՝ նկատելով, որ գնալով ավելանում է արտաքին պարտքը, արտագաղթը չի կանխվում, աշխատանք չկա, օրենքները չեն աշխատում:
Ապրիլի 1-6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվեց Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի և Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը: Չնայած ադրբեջանական և թուրքական դիվանագիտական կառույցների ընդվզմանն ու բողոքներին, այն նվիրվել էր Հայաստանին և Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թուրք և ադրբեջանցի դիվանագետներին ու երաժիշտներին չհաջողվեց կանխել փառատոնի կազմակերպիչների որոշումը՝ նվիրել այն Հայաստանին՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Իտալիայի Հանրապետություն այցելության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 10-ին եղել է ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններում, հանդիպել է ձեռնարկությունների ղեկավարության հետ:
Արդյունքում աշխարհը հայտնվել է ճգնաժամային վիճակում:
Ապրիլի 11-ից պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և հանդիպում ունեցել առաքելությանը մասնակցող ուժերի հրամանատար, Իտալիայի ԶՈՒ գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ: