
Չամիչ. առողջարար հատկությունները

Չամիչը պարունակում է այնպիսի մի շերտ, որը կլանում է մեծ քանակի հեղուկ։ Լավացնում է տեսողությունը, ամրացնում է ոսկորները, կանխարգելում է նորագոյացությունների առաջացումը և աճը, հատկապես` հաստ աղիի ուռուցքը, ամրացնում է ատամները։ Խորհուրդ է տրվում հղի կանանց և կերակրող մայրերին։
Հոդաբորբ. Չամիչն աղացեք, 5 օր թրմեք խաղողի սպիտակ գինու մեջ, թրջոց դրեք կամ շփեք հիվանդ հոդերին։
Չամիչը և գազարը մաքրում են օրգանիզմը.
Հարկավոր է կես կգ գազար և 250 գ անկորիզ չամիչ։
Պատրաստման եղանակը. Գազարի քերուկը և չամիչը 3 ժամ եփեք թույլ կրակի վրա, կես ժամ անց քամեք, մզեք հումքը և թափեք։ Հեղուկները խառնեք։
Ինչպես օգտագործել. Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, մինչև վերջանալը։ Կատարեք 10-15 անգամ` երեքական օր ընդմիջումներով։
Օգտակարության մասին
- Տրոհում է մանր քարերը, նպաստում է ավազի հեռացմանը։
- Կանոնավորում է լյարդի աշխատանքը, նվազեցնում է ցավերը։
Զգուշացում։ Միզաքարային հիվանդության դեպքում խորհրդակցեք բժշկի հետ։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: