Արևմուտքը պետք է այդօրինակ քայլերին արձագանքի առավել կոշտ ձևով, քան դա անում է Ուկրաինայի հակամարտության ժամանակ:
Ապրիլի 8-ին, ժամը 02.15-ին, 1958 թ. ծնված Սեբուհ Դ.-ն ոստիկանության Գառնիի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ ապրիլի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոմն Հայկո և Մկրտիչ Գառնի-Երևան ճանապարհին ծեծի են ենթարկել իրեն և հափշտակել 2.800 դոլար, 78.000 դրամ ու ոսկյա մատանի` պատճառելով 1.530.000 դրամի նյութական վնաս:
Ուկրաինան եղել, կա և կլինի ծովային պետություն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, որը ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ավստրիայի ազգային գրադարանում: ՀՀ ԿԳ նախարարարը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես, անդրադարձել է Ֆ.Վերֆելի գրական ժառանգությանը և շեշտել նրա մեծագույն ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում:
AI-ի հետ միասին հայցը ներկայացրել են նաև երկու այլ իրավապաշտպան կազմակերպություն` Liberty և Privacy International:
Մամուլում վերջին օրերին տեղ էին գտել հրապարակումներ, որոնց համաձայն հնարավոր է Շիրակի մարզի դատախազը տեղափոխի այլ աշխատանքի:
Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները:
Հայտնի ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, այսօր այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Տնտեսագետ, ՀՀ Կենտրոնական բանկի նախկին (1994-1998 թթ.) նախագահ Բագրատ Ասատրյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ դեռևս մեկ ամիս առաջ ինքը նկատել էր, որ 2015 թվականի համար կանխատեսել էր 10% տնտեսական անկում, որի հիմքում դրված էին արդեն առակա այն միտումները, որոնք անցյալ տարվա վերջից էին դրսևորվել:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը:
«Այս օրերին աշխարհի բոլոր հայաշատ վայրերում, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ, որոնց շարքում է այսօրվա ծառատունկը»:
Քարթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ քննարկումներ սկսել Կորեական թերակղզու հարավում THAAD ՀՀՊ-ի առաջադեմ համակարգերի հնարավոր տեղակայման շուրջ:
Ժամը 12:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ, 25-ամյա Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 17 ՕՕ 940 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 150 մետր գլորվել ձորը:
Ապրիլի 8-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1992 թ. ծնված Հրաչյա Հ.-ին և 1980 թ. ծնված Արշակ Մ.-ին:
Միրկադիրովը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածը (պետական դավաճանություն) խախտելու մեջ:
Այդ ընթացքում նա Մոսկվայում կհանդիպի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ:
Ցիռոզի դեպքում լյարդի սպիացած հյուսվածքների բջիջների դանդաղ քայքայման հետ մեկտեղ տեղի է ունենում նաև նրանց վերածնումը: Սակայն, նոր բջիջները գրավվում են սպիացած հյուսվածքների կողմից և այդ պատճառով չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթները:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարանում վիճարկել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների հետ կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճահարույց դրույթների սահմանադրականությունը, ինչի արդյունքում մի դրույթ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ մյուսի կիրառման վերաբերյալ դատարանը տվել է իր իրավական դիրքորոշումը:
Այդ մասին տեղեկատվություն կտրվի նաև Քլինթոնի Twitter-յան պաշտոնական էջում:
«Մեր փեսա Քանյե Ուեսթը Հայաստանում է, և նրա Հայաստանի այցը հիշելու ավելի լավ միջոց չկա, քան համերգը: Մենք ցանկանում ենք մեր փեսային հրավիրել` համերգով հանդես գալ` ցույց տալու, թե ինչ է նշանակում խախտել կանոնները եւ կոտրել կարծրատիպերը, ինչպես նաեւ տոնել հայերի վերածնունդը»,- գրված է ստորագրահավաքի տեքստում:
Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը նվազել է ավելի քան մեկ միլիոն տոննայով:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ է փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունեց համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը:
ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետեւանքով ապրիլի 10-ին հոսպիտալում մահացած 19-ամյա զինծառայող Արթուր Առաքելյանը ընտանիքի միակ զավակն էր։
Որոշումն ընդունվել է 127 կողմ և 13 դեմ համամասնությամբ:
Այդ մասին է վկայել Ֆինլանդիայի ֆինանսների նախապատրաստած և մարտի 27-ին թվագրված փաստաթուղթը:
Գետի ջրի մակարդակի բարձրանալու հետևանքով փլուզվել է Սանկտ Պետերբուրգ թաղամասը Լագեր թաղամասին կապող հետիոտնային կամուրջը, որով ավելի շատ օգտվում են ինչպես նշված թաղամասի բնակիչները, այնպես էլ թիվ 9 դպրոց հաճախող աշակերտները:
Պորոշենկոն հայտարարել է, որ որևէ մեկը չի մոռացել այն սարսափների մասին, որոնք 20-րդ դարում վերապրել են ուկրաինացիներն ու լեհերը:
Վաղը` ապրիլի 11-ին տեղի կունենա Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կկայացվի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և Երևանի «Հայբուսակ» համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ: