7 մթերք՝ առողջ և փայլուն դեմքի մաշկ ունենալու համար
Takprosto.cc կայքը կազմել է այն 7 մթերքների ցակը, որոնք կօգնեն առողջ և փայլուն դեմքի մաշկ ունենալ:
1. Սպանախ: Սպանախը հարուստ է սնուցող նյութերով, որոնք անհրաժեշտ են առողջ մաշկ ունենալու համար: Այն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգնում են պայքարել վաղաժամ ծերացման դեմ: Սպանախը հարուստ է վիտամին C-ով և A-ով: Դրանք օգնում են սնել մաշկը:
2. Լոլիկ: Լոլիկը հարուստ է վիտամին C-ով, ինչպես նաև նյութերով, որոնք շատ ուժեղ հակաօքսիդանտներ են և չեզոքացնում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը: Մաշկի չորությունը և կնճիռները ևս կարող են ձեզ չվախեցնել՝ լոլիկ օգտագործելու դեպքում:
3. Գազար: Գազարը նյութեր է պարունակում, որոնք կարևոր նշանակություն ունեն մաշկի առողջությունը պահպանելու համար: Այն մաշկը պահպանում է արևի ճառագայթներից:
4. Յոգուրտ: Յոգուրտը, ինչպես մյուս կաթնամթերքները, վիտամին A-ի աղբյուր են, որոնք օգտակար են մաշկի համար: Դրանում պարունակվող նյութերը դրական ազդեցություն են թողնում նաև աղիների վրա, իսկ առողջ աղիներ ունենալը նշանակում է՝ նաև առողջ մաշկ ունենալ:
5. Հապալաս: Այս մթերքը բավական շատ հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև վիտամին C:
6. Սաղմոն: Պարունակում է նյութեր, որոնք օգնում են չեզոքացնել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, ինչպես նաև նյութեր, որոնց բացակայությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա:
7. Ընկույզ: Այն օգնում է պահպանել մաշկի խոնավությունը: Մաշկը դառնում է ավելի փափուկ և ավելի երիտասարդ տեսք է ստանում:
Թարգմանությունը 168.am-ի