Մահացել է Հարություն Քեհեյանը
85 տարեկան հասակում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը: Այս մասին armsport.am-ը տեղեկացավ «Հրազդան» հոլդինգի մամուլի քարտուղարությունից:
«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը Հարություն Քեհեյանին նշանակել էր կառույցի ցմահ տնօրեն:
Հարություն Քեհեյանը 1949-ից մինչեւ 1971թթ. հանդես է եկել Երեւանի «Դինամոյում», «Սպարտակում», ապա «Արարատում»: Հետագայում եղել է «Արարատի» մարզչական շտաբում:
Վերջին տարիներին Քեհեյանը «Հրազդան» մարզադաշտի տնօրենն էր: