
Աշխարհի ամենաարտասովոր տրանսպորտային ինքնաթիռները

Gazeta.ru-ն ֆոտոշարք է ներկայացրել աշխարհի ամենաարտասովոր ինքնաթիռների մասին: Աշխարհում գոյություն տրանսպորտային բեռներ փոխադրելու համար նախատեսված բազմաթիվ օդանավեր:
Սակայն նրանց թվում առանձնանում է «էլիտար խմբակը», որում տեղ գտած օդանավերն ունակ են փոխադրել շինարարական ու ռազմական ծանր տեխնիկա, ինչպես նաև այլ օդանավերի մասեր և անգամ ամբողջական ինքնաթիռներ:
Airbus Beluga – Այն կարող է փոխադրել մինչև 47 տոննա բեռ, տրանսպորտային բաժնի աշխատանքային ծավալը կազմում է 1400 խորանարդ մետր:
Boeing 747 Dreamlifter – Տրանսպորտային բաժնի աշխատանքային ծավալը կազմում է 1840 խորանարդ մետր:
Ан-225 «Мрия» – Առաջին թռիչքն իրականացրել է 1988 թվականի դեկտեմբերի 21-ին:
Aero Spacelines Super Guppy – Առաջին թռիչքն իրականացրել է 1965 թվականի օգոստոսին:
Boeing 747SCA – Ինքնաթիռը նախատեսված է տիեզերական մաքոքների տեղափոխման համար:
ВМ-Т «Атлант» – Տրանսպորտային ծանր ինքնաթիռ, որը հանդիսանում է 3М ռազմավարական ռմբակոծչի վերափոխված տարբերակը: