
Վրաստանի վարչապետը հանդիպել է SOCAR-ի ղեկավարի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում գտնվող Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևն այսօր հանդիպել է այդ երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական հարցեր, ընթացիկ ներդրումային նախագծերն ու հետագա համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ SOCAR-ն այն ընկերություններից մեկն է, որը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ազեր Հուսեինը և SOCAR-ի վրացական ներկայացուցչության ղեկավար Մաիր Մամեդովը: