
Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ հարևանային լավ հարաբերություններին. Դավութօղլու

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դատական նոր բարեփոխումների ծրագիրը ներկայացնելիս անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին.
«Թուրքերն ու հայերը հազար տարի համատեղ ապրել են քաղաքներում, թաղամասերում: Մեզ մոտ գետո (առանձնաթաղ) չի մնացել: Գետոն Եվրոպայի գերին է: Գետոյի վայրերում նախ՝ լինում է էթնիկ խտրականություն, ապա՝ նաև ցեղասպանություն: Մեզ մոտ գետոներ չեն մնացել:
Անհրաժեշտ է, որ հայերն ու թուրքերն աշխարհում ամենուրեք պատրաստ լինեն հաշտվելու, ցավերը կիսելու: Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարևանային ամեն տիպի լավ հարաբերություններին: Կցանկանայինք, որ Հայաստանն էլ քայլեր գործադրեր Ադրբեջանի հետ հարևանային լավ հարաբերությունների ուղղությամբ:
Երբ արտգործնախարար էի, ստորագրեցի Թուրքիայի ու Հայաստանի միջև արձանագրությունները: Պետք է քննարկել, թե ինչպես գետնից բարձրացնել Թուրքիայի ու Հայաստանի, թուրքերի ու հայերի միջև այդ արձանագրությունները:
Առաջիկա օրերին, որոնք տանում են դեպի ապրիլի 24, այստեղից զգուշացնում եմ բոլոր երկրների խորհրդարաններին, առաջնորդներին, որ ով էլ որ լինի, չստանձնի մեր ազգի դեմ պատմական դատարանի դեր, մենք կհակազդենք դրան: Մենք պատրաստ ենք հաշտության, ցավեր կիսելու, սակայն ոչ ոք չի կարող ստիպել մեզ խոնարհվել»: