Ռուսաստանցիների իրական աշխատավարձը նվազել է ավելի քան 8 տոկոսով

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ռուսաստանում իրական աշխատավարձը (հաշվի առնելով ինֆլյացիան) նվազել է 8.3 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Այս մասին վկայել են վիճակագրական տվյալները:

Ընդ որում, անվանական արտահայտմամբ աշխատավարձն աճել է 6.5 տոկոսով՝ մինչև 33.205 ռուբլու: 2015 թվականի առաջին երեք ամիսներին սննդամթերքի գներն աճել են 10.9 տոկոսով: Ամենաշատը թանկացել է շաքարը՝ 61.5 տոկոս: Ձավարեղենի գինն աճել է 49.8 տոկոսով, մրգերի ու բանջարեղենի գները՝ 40.7 տոկոսով, ձվի գինը՝ 24.1 տոկոսով: Ալկոհոլը թանկացել է 13.3 տոկոսով:

2015 թվականի մարտին, նախնական տվյալներով, Ռուսաստանում գործազուրկների ընդհանուր թիվն աճել է մինչև 4.5 միլիոն մարդու: Դա կազմում է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 5.9 տոկոսը: Ընթացիկ տարվա մարտին Ռուսաստանի արդյունաբերական արտադրանքի ոլորտում գրանցվել է մինչև 5.5  տոկոսանոց գնաճ:

Տեսանյութեր

Լրահոս