Բաժիններ՝

Ալավերդցիները «Շանթ» հեռուստաընկերությունից պահանջում են ներողություն խնդրել

Ֆեյսբուքյան՝ «Ալավերդցիները բողոքում են «Շանթի» նոր սերիալից», էջում ալավերդցիները հայտարարություն են տարածել, որում ասված է.

«Կոչ ենք անում բոլոր ալավերդցիներին բողոքել, բոյկոտել «Շանթով» հեռարձակվող «Խոպանի տեսություն» սերիալը։ Սերիալում ալավերդցու անվան տակ ներկայացվում է մի աղջիկ, ով սովորելու նպատակով մարզից Երևան է գնացել ։

Այն խաղը և կերպարը, որ մարմնավորում է աղջիկը հեռու է ալավերդցու կերպարից։
Բացի այդ, սա վիրավորում է ալավերդցիների արժանապատվությունը, քանի որ մեզ ներկայացնում է իբր թե գյուղատիպ, անճաշակ, միամիտ և այլ բացասական տեսանկյունից։

Մենք պահանջում ենք, որ սերիալի սցենարիստները, ռեժիսորը անհապաղ դադարեն Ալավերդի բառն օգտագործել իրենց սերիալում։

Պահանջում ենք նաև, որ «Շանթ» հեռուստաընկերությունը ներողություն խնդրի ալավերդցիներից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս