Հրիսթեան ներողություն խնդրեց
Եվրոպական հարևանության գործողությունների զարգացման զեկույցի անգլերեն տարբերակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատվածում «Ցեղասպանություն» բառը բացակայում է, իսկ հայերեն տարբերակում այն առկա է: Այսօր ԱԺ-ում «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այդպես:
«Զեկույցը ե՞րբ եք խմբագրելու և անգլերեն տարբերակում նշեք՝ Ցե-ղա-սպա-նու-թյուն»,- շեշտված հարցրեց Թ.Պողոսյանը:
Նրա խոսքով՝ եվրոպական կառույցները մի կողմից խոսում են արդարության, ազատության, ժողովրդավարության մասին, մյուս կողմից նման անհամապատասխանություն է տեղ գտնում փաստաթղթում. «Կամ` արժեքներ են, կամ քաղաքական խնդիրներ են: Հայկական տարբերակում գրել եք «Ցեղասպանություն»՝ մեր սիրտն եք շահո՞ւմ»:
Տ. Հրիսթեան ներողություն խնդրեց, եթե թարգմանության մեջ սխալ կա, սակայն հայտարարեց, թե պաշտոնական տարբերակն անգլերենն է:
«Դա դավադրության տեսության հարց չէ: ԵՄ-ն մեկ պետություն չէ, պետությունների միություն է: Ես բոլորիդ առաջարկոմ եմ ուշադիր կարդաք եզրակացությունների բաժինը Եվրախորհդրարանի բանաձևի ընդունման ժամանակ, և դուք հստակ պատկերը կտեսնեք: Այլ բան է, որ Եվրոպական հանձնաժավողը կարող է մեկ տերմինալոգիայով ասել, որը խստորեն կապված է բացառիկ կոմպետենտության հետ: ԵԽ-ն կարող է խոսել իր իրավասությունների շրջանակում: Սա եվրոպական արժեքներից հետ կանգնել չէ: Սա հենց պարտավորությունների կատարում է: Բայց մենք չենք ցանկանում նվազեցնել այդ ողբերգական զգացողությունները ՀՀ-ում»,- ասաց դեսպանը: