Չինաստանն Իրանի նավթային ոլորտում կարող է ներդնել 60 միլիարդ եվրո

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթային ոլորտում Չինաստանի ներդրումները կազմել են 20 միլիարդ եվրո և կարող են աճել ևս երեք անգամ: Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության նավթարդյունաբերության նախարար Շեյրի Մողադդամը:

Նրա խոսքերով՝ ներկայումս Չինաստանն Իրանից հում նավթի խոշորագույն գնորդն է, որի վաճառքից ստացվող միջոցները կենտրոնացվում են Չինաստանի բանկերում բացված Իրանի հաշվեհամարներում: Նա ընդգծել է, որ մոտ ժամանակներս Պեկինում որոշում կընդունեն Իրանի նավթային ոլորտում ներդրումների ծավալը մի քանի անգամ ավելացնելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930