Լուկաշենկոն ապրիլի 23-24-ին կայցելի Վրաստան

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 23-24-ը կայցելի Վրաստան: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն, որի հաղորդմամբ՝ այդ այցի նախաձեռնողը բելառուսական կողմն է:

Փետրվարին Բելառուսի ղեկավարը վրացի լրագրողներին հայտնել էր, որ պատրաստվում է պաշտոնական այցով ժամանել Վրաստան՝ երկկողմ հարաբերությունները քննակելու համար: Իր վրացական այցի շրջանակներում Լուկաշենկոն հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ու վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ:

Լուկաշենկոն նաև մտադիր է այցելել Բաթում և ծանոթանալ Աջարիայի զբոսաշրջային հնարավորություններին:

Տեսանյութեր

Լրահոս