Գյումրիում աշխատում են հատուկ ջոկատայինները. aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով, հատուկ ջոկատայինները երեկվանից միջոցառումներ են իրականացնում Գյումրիում՝ կապված մարտ ամսվա սկզբին Քեթիի ձորակում հայտնաբերված 34-ամյա Սամվել Հակոբյանի կամ որ առավել հայտնի է՝ «Մոստիկի», ինչպես նաեւ նրա ընկերոջ՝ Քրիստ Վարդանյանի սպանության հետ: Նրանք հայտնաբերվել էին Քեթիին հարակից Փոքրաշեն գյուղի ձորակի մեջ՝ «Նիսան Տիանա» մեքենայի հետեւի նստատեղին: Մեզ հասած տեղեկություններով, շարունակում են խուզարկություններ անցկացնել նրանց հետ առնչություն ունեցած մարդկանց տներում: Իսկ թե ինչու խուզարկություններ իրականացնելու կամ բերման ենթարկելու նպատակով մայրաքաղաքից հատուկ ջոկատայիններ են բերվում, ոստիկանության աշխատակիցները պարզաբանում են. «Դա կապված է կոնտինգենտից, եթե դիմացի մարդիկ քրեական աշխարհի հետ կապ չունենային, ապա այս ամենը տեղի ուժերով կիրականացնեին: Իսկ հիմա, եթե տեղի ուժերն այս ամենն անեն, ավելորդ քաշքշուկների պատճառ կդառնա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: