Բաժիններ՝

Արագածոտնի համայնքների ղեկավարները չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները

ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքների վարչական տարածքներում գտնվող ոռոգման խողովակաշարերի օտարման վերաբերյալ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ մարզի համայնքների ղեկավարները, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի՝ համայնքային կարիքների համար անհրաժեշտ բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը սահմանված ընթացակարգով իրականացնելու պահանջները, առանց աշխատանքային նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության, ինչպես նաև կատարվելիք աշխատանքների ծավալների ու գումարի չափի մասին պատկերացում ունենալու՝ պաշտոնատար անձինք ՍՊ ընկերության հետ կնքել են ջրագծի կառուցման միասնական շինարարական աշխատանքների կապալի պայմանագիր և համայնքների սեփականություն հանդիսացող տարբեր տրամաչափերի խողովակներն առանց գնահատելու օտարել են կապալառու ընկերությանը, որի արդյունքում խողովակաշարը ապամոնտաժվել է, կորցրել է նպատակային նշանակությունը, և էական վնաս է պատճառվել համայնքների օրինական շահերին:

Քրեական գործով կարճված վարույթը վերացվել է և ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն              

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս