Ռուսաստանի մայրաքաղաքն աշխարհի բոլոր կոռուպցիոներների կենտրոնն է. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում կարդացած դասախոսության ժամանակ քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրա խոսքերով՝ Պուտինի կյանքի ամենամեծ սարսափը հաջողակ Ուկրաինան է.

«Դա կլիներ նրա վերջը, կայսերական մոդելի կրախը, որը նա պարտադրում է բոլոր մերձակա ու հեռավոր հարևաններին: Դրա համար էլ Պուտինն անելու է ամեն բան, որպեսզի Ուկրաինայում չանցկացվի  «5Д» սկզբունքը (ռուսերեն՝ ապակենտրոնացում, ապաօլիգարխացում, վերակարգավորում, ապաբյուրոկրատացում և ապաօկուպացում):

Պուտինը փնտրելու է Ուկրաինայի թույլ տեղերը և որոնելու է մարդկանց, որոնք պատրաստ են վաճառել ամեն ինչ, ներառյալ՝ իրենց երկիրը: Այդ ամենին դիմակայելու համար Ուկրաինան պարտավոր է թարմացնել բոլոր մակարդակներում իշխանության կադրային կազմը՝ ազատվելով հին, կոռուպցիոն գործընթացների հանդեպ բարեհաճ տրամադրված կադրերից: Չէ՞ որ պատահական չէ, որ ձեր բոլոր կոռուպցիոներները փախչում են դեպի Մոսկվա: Ռուսաստանի մայրաքաղաքն աշխարհի բոլոր կոռուպցիոներների կենտրոնն է»:

Տեսանյութեր

Լրահոս