«Սկզբից որոշել էինք ձվերով ակցիա կազմակերպել ու իրեն հիշեցնել, թե ո՞վ է իսկական հանցագործն ու ահաբեկիչը, հետո մտածեցինք, որ սա իր և իր նմաննների համար ևս մեկ առիթ է, որպեսզի ամբողջ աշխարհով մեկ վայնասուն բարձրացնեն: Ուղղակի Ջեմալի թոռանը ցանկանում եմ հիշեցնել, որ միայն Հնչակյան կուսակցությունը բազմիցս փորձել է վերացնել իր պապիկին՝ միլիոնավոր անմեղ մեր հայրենակիցներին ցեղասպանելու, հայրենազրկելու համար»:
Այսօր՝ դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան մինչեւ աշխատանքային օրվա սկիզբը ոստիկանությունում արտահերթ խորհրդակցություն է հրավիրվել, որի վերաբերյալ NEWS.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է հրավիրել ղեկավար կազմի եւ բոլոր կարեւորագույն ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ եւ ուժեղացված ծառայության ռեժիմին անցնելու հրահանգներ տվել: Այս հրահանգները պայմանավորված են վերջին շրջանում մայրաքաղաքում տեղի ունեցած բռնության դեպքերով: Քննարկվել է նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակման դեպքը:
Ազատամարտիկները, ժամանակին կամավոր մասնակցելով Արցախի պաշտպանությանը, հասարակության համար օրինակելի դրսևորում են հանդես բերել, և պետք չէ այսօր նրանց հասարակության մեջ օրինակելի պահելու դասեր տալ, փոխարենը ճիշտ կլիներ անել ամեն ինչ բացահայտելու նրանց վրա հարձակվող ստահակներին և նրանց տերերին:
Երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը կարող է դրականորեն անդրադառնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:
Հատկանշական է, որ տուժողները ընդդիմանում են իշխանությունների այսօրվա քաղաքական կուրսին՝ լինելով կամ եռյակի ներկայացուցիչներ, կամ պաշտպանելով եռյակի քաղաքական ուղեգիծը:
Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ասուլիս, որի բանախոսներն էին ազատամարտիկներ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Արա Խուդավերդյանն ու Պավել Մանուկյանը, ինչպես նաև «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի տնօրեն, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գագիկ Սարուխանյանը:
2015 թվականը ԱՊՀ-ում հայտարարվել է վետերանների տարի:
Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող Մ.Խարախանյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Այս մասին հայտարարել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի Տեղեկատվական կենտրոնը:
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում։
Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է, որ «անցած գիշեր ադրբեջանցի զինծառայողների սպանվելու մասին հայկական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը»:
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում կոտրվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Գյումրիում գործունեություն ծավալող փաստաբան Թամարա Յայլոյանի բնակարանի ապակին:
Աֆղանստանում խաղաղապահ գործողությունների ավարտից հետո նույնպես Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կմնա որպես ռազմավարական նշանակության երկիր:
Բանաձևը ստացել է ռեկորդային թվով աջակցության քվեներ. նրա օգտին քվեարկել են ՄԱԿ ԱԳ-ում ներկայացված բոլոր 175 երկրները:
Չնայած այդ որոշմանը՝ Google ընկերությունը պլանավորում է 2015 թվականին մեծացնել իր ներդրումները Ռուսաստանում:
Նրանց պահվածքը կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով, նախևառաջ` իրենց բնույթն է այդպիսին, ագրեսիվ են, ֆաշիստական: Բնական է, որ նման պետություններն ագրեսիա պետք է դրսևորոեն թե ներսում, թե դրսում:
Դեկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց:
Փորձակումների ընթացքում պարզ դարձավ, որ պատվաստանյութը ոչ միայն բարձրացնում է հակաքաղցկեղային բնական դիմադրողականությունը, այլեւ ինչ-որ չափով նպաստում, որ քաղցկեղ չառաջանա։
Եթե մենք այդ 400 միլիարդ դոլարը չծախսեինք անիմաստ պատերազմի վրա, ապա այդ գումարը կարող էինք ծառայեցնել երկրի զարգացմանը:
Սուրեն Սարգսյանի դեպքի նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, իմ տեղակալը հանդիպել է նրան, երեկ՝ ժամը 23-ի սահմաններny`ում, իմ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանի բնակության վայր:
Այս մասին երեկ հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Թամազ Գաիաշվիլին:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի ձախ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1975 թ. ծնված Ստեփան Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մալաթիայից դեպի Ախպարաշեն տանող ճանապարհին:
Պարբերականն ընդգծել է, որ Կուկին հաջողվել է դուրս գալ Apple ընկերության լեգենդար հիմնադիր Սթիվ Ջոբսի ստվերից և նոր արյուն հաղորդել ընկերությանը:
«Գործը շատ բարդ է, քանի որ դիակի մնացորդներ են, փորձաքննությունները դժվար է անցկացնել, մենք պատասխան ենք ստացել, որ դեռեւս ընթացքի մեջ է փորձաքննությունը, այն արվում է Հայաստանում, դեռ հայտնի չէ՝ երբ կավարտվի»:
«Աք Սարայ» նախագահական նստավայրում տեղի ունեցած այդ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում ու տևել է մեկուկես ժամ:
ԱՄՆ սենատը հավանության է արժանացրել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին թիվ 2828 օրենքը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վրաստանի խորհրդարանը հստակեցրել է երկրի զինված ուժերի կոնտինգենտի առավելագույն թվակազմը:
Բոլոր երկրներն իրավասու են ինքնուրույն ընտրել տնտեսական ինտեգրման ու զարգացման իրենց ուղին՝ համապատասխան իրենց շահերի:
Tert.am-ի տեղեկություններով՝ ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդն այսօր գիշերը հրադադարի աննախադեպ խախտումներ է կատարել։
Արցախից ստացված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը կիրառել է նաև ականանետեր։