Բաժիններ՝

Financial Times-ը «Տարվա մարդ» է ճանաչել Apple-ի գլխավոր տնօրենին

Բրիտանական Financial Times պարբերականի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը: Պարբերականն ընդգծել է, որ Կուկին հաջողվել է դուրս գալ Apple ընկերության լեգենդար հիմնադիր Սթիվ Ջոբսի ստվերից և նոր արյուն հաղորդել ընկերությանը:

Կուկի ժամանակ ամերիկյան ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Apple Watch-ն ու Apple Pay-ը՝ իրեն վերադարձնելով նորարարությունների ոգին, որը շատերի կարծիքով մահացել էր Սթիվ Ջոբսի հետ միասին:

Financial Times-ն ընդգծում է, որ Apple-ի ֆինանսական հաջողություններն ու նոր տեխնոլոգիաները լիովին բավարար են, որպեսզի Կուկը ճանաչվի «Տարվա մարդ»: Ընդգծվում է, որ Սթիվ Ջոբսը Financial Times- կողմից նույն մրցանակին արժանացել է 2010 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031