Դեկտեմբերի 11-ին, ժամը 21.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նման որոշում է ընդունվել լազերային սարքի փորաձարկումների արդյունքներով, որոնք տևել են մի քանի ամիս:
Տվյալ որոշման օգտին քվեարկել է 85 պատգամավոր, դեմ՝ 1-ը:
Որոշվել է բանակցային հերթական փուլն անցկացնել հաջորդ չորեքշաբթի, Ժնևում:
Այդ պնդումը քանիցս կրկնել է տվյալ ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին:
Բացի այդ, փաստաթուղթը թույլատրում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:
«Մենք արդեն թեւակոխել այն փուլ, որ Հայոց ցեղասպանությունը զուտ բարոյական հարթությունից, ներողությունից, Ցեղասպանություն բառն արտասանելուց անցնելու է իրավական հարթություն, իրավական հարթությունում կա փոխհատուցման խնդիր: Ինձ հետաքրքիր էր իմանալ՝ Ջեմալ Փաշայի թոռան կարծիքը այդ մասին: Ինչպես է նա պատկերացնում դա, շատ մտավորականներ այդ հարցից խուսափում են»:
Եթե ցավում է ատամը, ապա անպայման պետք է դիմել ատամնաբույժին, բայց, եթե ինչ-ինչ պատճառներով այդ պահին հնարավոր չէ այցելել, ապա պետք է փորձել մեղմել ցավը: 1 ճաշի գդալ եղեսպակի մանրացրած տերևների վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր, եռացրեք ևս 10 րոպե: Սառեցնելուց հետո ողողեք բերանն այնքան ժամանակ, մինչև ցավը կանցնի: Ատամի ցավին շատ լավ օգնում է նաև բրգաձև սոճու ձեթը: Բամբակի կտորին կաթեցնել 6-7 կաթիլ սոճու ձեթ և 10 րոպե թողնել ատամի վրա:
Տարեցտարի ինսուլտն ավելի ու ավելի շատ մարդկային կյանքեր է խլում, իսկ շատերին էլ հաշմանդամ է դարձնում: Ցավոք, կանխատեսումները հուսադրող չեն: Բժիշկները նախազգուշացնում են, որ մինչև 2030 թվական՝ այս հիվանդությամբ տառապողների թիվը կրկնակի ավելի՝ կլինի:
2013 թվականի ընթացքում աշխատանքից Հայաստանում ազատվածների 82%-ը աշխատանքը թողել է սեփական ցանկությամբ։ 6.3%-ը աշխատանքից ազատվել է գործատուի նախաձեռնությամբ կամ կրճատման հետ կապված
Ազգս դժվար ու դանդաղ է մտնում ամանորյա առևտրի կածան: Խանութներում ու տոնավաճառներում դեռ իրարանցում չկա: Պատճառը հավանաբար դրամի կտրուկ արժեզրկումն է ու դրան ուղեկցող գնաճը: Մարդիկ դեռ հույս ունեն, որ փոխարժեքի ցուցանիշերը կկարգավորվեն, ու գնանկում կլինի:
Մարդիկ, ովքեր չեն խաբում, որպես կանոն՝ երդվելու անհրաժեշտություն էլ չունեն: Ի՞նչն է մարդուն ստիպում երդվել: Թերևս` մտավախությունը, թե իրեն չեն հավատա: Հայաստանում բոլորը խոսքի մեջ երդվում են, թեև ամենևին պարտադիր չէ: Սակայն կա նաև երդման պարտադիր ծես:
Ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր տարվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակ, այն պահին երբ «առավոտյան ժամը 8:30-ին Թումանյանի թանգարանից ներքև Վ. Գասպարյանի տան մոտակայքում կանգնած էի իմ պաստառով…»:
2013 թվականի տվյալներով՝ Հայաստանում ամուսնացած տղամարդկանց միջին ամսական զուտ եկամուտը կազմել է 113663 դրամ։ Մինչդեռ երբևէ չամուսնացած տղամարդկանց եկամուտն ավելի քիչ է՝ 100944 դրամ, ամուսնալուծվածներինը՝ 99106 դրամ։
«Սա իսկապես կապակցված շղթա է, իշխանությունները բացահայտ գնում են ահաբեկչական գործողությունների: Իհարկե, նրանք ովքեր հարձակման են ենթարկվել, խնդիր չունեն ոչ իրենց պատրաստակամության, ոչ ոգու հետ: Իշխանությունների հաշվարկով` սրանով պետք է հասարակ ժողովուրդը վախենա, բայց չեն հասկանում, որ սրանով սրում են ժողովրդի ատելությունը»:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Շրջանառվող լուրերը, թե հունվարի 1-ից դեղորայքն այլևս հաբերով չի վաճառվելու և հաճախորդները ստիպված են լինելու գնել ամբողջական տուփը՝ իրականության հետ որոշ աղերսներ ունեն: Սակայն խոսքն այն մասին չէ, որ Հայաստանում իսկապես նման կարգ է հաստատվելու:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 20.09-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած ներվելով Երևանի «Հաղթանակ» կամրջից:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Գեղի գյուղից բաժանմունք բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Մ.-ին:
Հարձակվողը միջին տարիքի մի տղամարդ է եղել: Նա ոչինչ չի ասել, հարվածներ է հասցրել պատգամավորին՝ դեմքի շրջանում եւ դիմել է փախուստի:
Այսպիսով, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, խրախուսվում է Գյումրու օդանավակայանի աշխատանքի արդյունավետությունը:
«Եթե դու չունես վեհ գաղափար, ինքնուրույն պետություն ստեղծելու հեռանկար, և քո միակ նպատակը քարշ գալն է, ուրեմն երկրից բողոքելու իրավունք էլ չունես: Այդ քարշ գալը, իհարկե, տարբեր ձևով կարելի է հասկանալ: Կարելի է հարուստ քարշ գալ՝ օլիգարխի պես, բայց, ի վերջո, սա գոյատևելու հոգեբանություն է, որը ոչ միայն թուլացնում է դիմադրողականությունը, այլև արհամարհանքի է արժանանում այլ ազգերի կողմից»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
NEWS.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել հայ եւ որդի՝ դանակից ստացված վնասվածքներով, ծանր վիճակում, որից ժամեր անց հայրը մահացել է:
Դեկտեմբերի 8-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում 1954 թ. ծնված Միքայել Վ.-ն դիմում էր ներկայացրել, որ դեկտեմբերի 6-ին օդանավակայանի մեկնման սրահում իրեն անհայտ պայմաններում կորցրել է ճամպրուկը, որի մեջ եղել են իր անձնական օգտագործման իրերը` մոտ 510.000 դրամ արժողությամբ:
Դրամի արժեզրկման ազդեցությունն արդեն զգացվում է նաև դեղորայքի գների վրա և որոշակի թանկացումներ արդեն կան: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը, ոլորտի կազմակերպությունները փորձում են գները չբարձրացնել, բայց դա երկար չի կարող շարունակվել:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Քիչ առաջ անհայտ անձը հարձակվել են Հայաստանի Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան:
«Նաիրիտի» վարչակազմի աշխատավարձերի մասին դեռ 2008-ից անընդհատ բարձրաձայնվել է, նշվել է, որ բավականին մեծ տարբերություն կա ղեկավարության կամ, այսպես ասած, իրենց էլիտա համարողների և բանվորների աշխատավարձերի միջև: Առաջին անգամ այդ մասին պաշտոնապես հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ վերջին անգամ գործարան այցելության ժամանակ:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում թիվ 37 երթուղու միկրոավտոբուսից իջնելուց հետո, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին:
Գիտաշխատողների հավելավճարները սահմանվում են համապատասխանաբար գիտության դոկտորինը՝ 50 հազար դրամ (20 հազար դրամի փոխարեն), գիտության թեկնածուինը՝ 25 հազար դրամ (10 հազար դրամի փոխարեն):