Ադրբեջանն ինտենսիվացրել է խախտումները իր ժողովրդի ուշադրությունը սոցիալ­-տնտեսական խնդիրներից շեղելու համար. «Արմենպրես»

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Նրանց պահվածքը կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով, նախևառաջ` իրենց բնույթն է այդպիսին, ագրեսիվ են, ֆաշիստական: Բնական է, որ նման պետություններն ագրեսիա պետք է դրսևորոեն թե ներսում, թե դրսում:

Բացի այդ` նավթի գների անկումը մեծ հարված է հասցնում Ադրբեջանի տնտեսությանը, որը լիովին կախված է նավթից: Այս համատեքստում սպասվում են սոցիալական ու տնտեսական մի շարք բարդություններ: Հետևաբար, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն առկա խնդիրներից, փորձ է կատարվում արտաքին թշնամու կերպարը զարգացնել, մարդկանց պահել այնպիսի իրավիճակներում, որ նրանք ուշադրություն չդարձնեն ներքին զարգացումներին»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031