ԱՊՀ երկրները պատրաստվում են համատեղ նշել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ-ի երկրները պատրաստվում են համատեղ նշել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը:

Այս մասին գործակալությանը հայտնել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը: Նրա խոսքերով՝ 2015 թվականը ԱՊՀ-ում հայտարարվել է վետերանների տարի, իսկ 2017 թվականը կարող է հայտարվել ռուսերենի տարի:

2015 թվականի մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելու է զորահանդես, որը կդառնա իր տեսակում ամենամասշտաբային զորահանդեսը:

Մասնավորապես, ամիսներ անց կայանալիք այդ զորահանդեսին մասնակցելու է 14.000 զինծառայող, 194 միավոր ռազմական տեխնիկա ու 150 ինքնաթիռ և ուղղաթիռ: Համեմատության համար՝ 2014 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում անցկացված Հաղթանակի զորահանդեսին մասնակցել է մոտ 11.000 զինծառայող, 151 միավոր ռազմական տեխնիկա ու 69 ինքնաթիռ:

Տեսանյութեր

Լրահոս