Բաժիններ՝

ԱՄՆ-ը Հայաստանի հետ կշարունակի աշխատել նաև ԵՏՄ-ին նրա անդամակցելուց հետո. Պետդեպարտամենտ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը շարունակելու է բարեփոխումների անցկացման հարցի շուրջ աշխատել Հայաստանի հետ նաև ԵՏՄ-ին նրա անդամակցելուց հետո: Այս մասին կանոնավոր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Նրա խոսքերով՝ բոլոր երկրներն իրավասու են ինքնուրույն ընտրել տնտեսական ինտեգրման ու զարգացման իրենց ուղին՝ համապատասխան իրենց շահերի. «Որևէ երկիր իրավասու չէ որոշել մեկ այլ երկրի քաղաքական կամ տնտեսական կողմնորոշումը:

ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել Հայաստանի հետ, որպեսզի աջակցի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների անցկացմանն ու պահպանի այն առաջընթացը, որը ձեռք է բերվել ԱՄՆ-ի ու Հայաստանի հարաբերություններում»: ՌԴ Պետդուման երեկ վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին օրինագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս