
Ադրբեջանի ՊՆ-ը հերքում է առաջնագծում կորուստներ կրելը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հայտարարել է, որ «վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը առաջնագծում չի կրել կորուստներ»:
Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է, որ «անցած գիշեր ադրբեջանցի զինծառայողների սպանվելու մասին հայկական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը»:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Tert.am-ի տեղեկություններով՝ ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդն այսօր գիշերը հրադադարի աննախադեպ խախտումներ է կատարել և տվել է մի քանի զոհ:
Հիշեցնենք, որ 2003 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ում մահացել է Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը: