Ռուս-բելառուսական հարաբերություններում շատ թեմաներ են ծագել, որոնց անհրաժեշտ է լուծում տալ:
2012 թվականի հունիսի 28-ին և 2014 թվականի մայիսի 30-ին թվագրված ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի որոշումները կոչված են մեղմացնել քաղաքացիների կյանքը:
Ես նմանատիպ հարցերի չեմ պատասխանում, որվհետև գայլը սարի հետևում է: Ես նմանատիպ բաներից տեղյակ չեմ, ումից լսել եք նման բան, հենց իրենից կարող եք ճշտել, թե ինչ պաշտոնի մասին է խոսքը: Ամենաշատը հենց լրատվական կազմակերպություններն են տեղեկացված, և դուք եք ամենաշուտն իմանում, թե ում ինչ է սպասվում:
Շատերը կհիշեն համաշխարհային ծխախոտային խոշոր ընկերություններից մեկի՝ «Դավիդոֆֆ» ապրանքանիշի իրավատեր «Ռեմսթմա» ընկերության կողմից «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի արտադրանքը Բենիլյուքսի երկրներից դուրս հանելու դատական հայցը: Այդ գործով Ամստերդամի միջազգային դատարանը «Ռեմսթմա» ընկերության հայցը մերժեց, և հօգուտ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի վճիռ կայացվեց: Նման խոչընդոտները բիզնես մրցակցության տեսանկյունից կարելի է ընկալել և հասկանալ, հատկապես, եթե այդ խոչընդոտներն օտարի կողմից են գալիս:
Յացենյուկն այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում, ուր ներկայացրել է կառավարության գործունեության ծրագիրը:
«Կրթական ոլորտի բարեփոխումների շրջանակում այդ մոտեցումը որդեգրված էր, որպեսզի ՊՈԱԿ-ները վերածվեին հիմնադրամների, քանի որ դրանք ավելի լայն հնարավորություններ են ընձեռում կրթական հաստատություններին: Այդ տրամաբանության շրջանակում լուծվում է նաև այդ խնդիրը»,- ասաց նախարարը:
Դեպքի առթիվ հարուցվել է Քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով: Քննության ընթացքում տուժածի փեսան ցուցմունք է տվել առ այն, որ տուժածի վրա պատահմամբ կրակել է իր 2 տարեկան երեխան: Հրացանն, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի, պատկանել է Արթուր Ցիցոյանի փեսային:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ելույթ ունենալով Ուսանողական միության անդամների առջև՝ ասաց, որ Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը մշտապես ուշադրություն է դարձնում երիտասարդների խնդիրներին, հիշեցրեց, որ ՍԴՀԿ 1887 թ-ին Ժնևում հիմնադրվել է հենց ուսանողների կողմից:
Դոնբասում գտնվում է 32.600 հոգանոց ռուս-ահաբեկչական զորք:
«Ես այդպես իմպերատիվ, անվերապահ գործողությունների կողմնակից եմ, բայց այդ գործողությունները կատարողները ավելի զուսպ, համեստ են մոտենում այդ հարցերին: Ես չեմ կարող ասել նրանց փոխարեն, որովհետև նրանք ավելի շատ են, ես առանձին մարդ եմ: Կարծում եմ՝ այո, ով համարձակություն չի ունենում, նա շամպայն չի խմում, ուրեմն՝ հարկավոր է՝ կտրուկ և համարձակ քայլեր իրականացնել»:
Բնականաբար, Թիբիլովի հայտարարությունը տագնապալից է և իրենում պարունակում է սպառնալիք:
«Տնտեսական մրցակցության պաշտապանության պետական հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները և, ըստ ՏՄՊՊՀ նախագահի հայտարարության, չարաշահումների դեպքում նրանք անպայման արձագանքելու են ամենախիստ ձևով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Հասան Յարդըմջըն գտնվում է Բաքվում:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով Նախախորհրդարանի անդամների և ազատամարտիկների վրա հարձակումների, նրանց ծեծելու փաստին, ասաց՝ դա պետական ահաբեկչություն է: Նրա խոսքով՝ Ոստիկանության համար այդ դեպքերի բացահայտումը կարող է ստուգող թեստ լինել: «Թող Վլադիմիր Գասպարյանը ինձ ապացուցի, թե վեց-յոթ մեքենայի հրկիզում, կամ նման դաժան ծեծը հնարավոր չի պարզել»,- ասաց նա:
Ռուսաստանն ու Հարավային Օսիան ձենամուխ են եղել համագործակցության մասին նոր պայմանագրի մշակմանը:
Տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ այն տնտեսական ծանր իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը, երկար չի շարունակվելու: Համենայնդեպս, նա չի ուզում մտածել, որ այս իրավիճակը երկար կշարունակվի:
Զոյա Թադևոսյանի խոսքով՝ եթե նույնիսկ իշխանափոխություն էլ լինի, ոչ ոք չի սպասելու հրաշքների, թե նոր իշխանությունները մեկ տարվա ընթացքում ամեն ինչ դնելու են իրենց տեղը և մարդիկ սկսելու են ապրել այնպես, ինչպես իրենք կուզեին ապրել իրենց երազած հայրենիքում. «Ժամանակ է պետք այս քարուքանդ վիճակից դուրս գալու և ինչ-որ բան շտկելու համար: Միանգամից տնտեսական հրաշքներ չեն լինում»:
Ի տարբերություն ՀԱԿ ներկայացուցչի, ով խոսում էր իշխանափոխության մասին, ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանն իր ելույթում ընդհանրապես չօգտագործեց «իշխանափոխություն», «հրաժարական», «պաշտոնանկություն» բառերը: Նա խոսում էր ընդհանրապես պայքարելու և հաղթելու մասին: «Մենք այստեղ ենք և պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չհասնենք լիակատար հաղթանակի,- ասաց նա՝ ապա ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին հատուկ ոճով ու բառապաշարով հայտարարեց,- Մեզ պառակտել չի լինի, մեզ հիասթափեցնել չի լինի, մենք գիտենք` ինչ ենք անելու, և գիտենք` ինչպես ենք անելու»:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ համապատասխան առաջարկով հանդես է եկել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):
«Այս պահի դրությամբ, պարոն վարչապետ, գնաճը փոխարժեքին համահունչ է, բայց ուսումնասիրությունները շարունակվում են, և ավարտելուց հետո մենք վերջնական տվյալները կներկայացնենք»:
Հայտարարության մեջ ընդգծվում է էներգետիկ, տնտեսական ու տրանսպորտային ոլորտներում համատեղ նախագծեր կյանքի կոչելու կարևորությունը:
«Հետո էլ ասում են՝ ինչու՞ է կառավարությունը 12 օր ոչ աշխատանքային հայտարարել։ Բա էսքան ուտելու բանը հո չե՞ն թողնելու փչանա»։
Ձեզ դուր է գալիս, թե ոչ, միևնույնն է՝ այս երկրում դասավանդելու և սովորելու են օսմաներեն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործակալության «Տեմպուս և երկկորղմ համագործակցության» ծրագրի ղեկավար Քլաուս Հաուպտին:
Կարասինը պրոֆեսիոնալ ու փորձառու դիվանագետ է որակել Դավիթ Դոնդուային:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը աշխատանքային այցով Երևան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:
Քիչ առաջ ՀՀ կառավարության նիստից հետո կառավարություն եկավ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:
Հիշեցնում եմ, որ Ուկրաինայի տնտեսության 20 տոկոսը կենտրոնացված է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում:
NEWS.am-ի տեղեկություններով դեկտեմբերի 10-ին վաղ առավոտյան երեւանյան հյուրանոցներից մեկից ոստիկանություն են տարվել մի խումբ չինուհիներ:
«Հիմնական խնդիրը ճանապարհների փակումը կարող է լինել. դեռ նոյեմբեր ամսին ունեցանք դեպքեր, երբ արգելափակվում են ճանապարհները և մեր փրկարարական ստորաբաժանումները տեղում իրականացնում են համապատասխան աշխատանքներ: 2004թ. հետո ձնհալքի հետևանքով խոշոր ջրածածկման գոտիներ չենք ունեցել: Առաջին հերթին կարողանում ենք հաշվարկ անել, թե ձնհալքից հետո ինչ իրավիճակ կարող է լինել, նաև` հուների մաքրում ու ջրպաշտպան կառույցներ` ժամանակին»: