Բաժիններ՝

Դաղստանում վնասազերծվել է 5 զինյալ. հատուկ գործողությունն ընթացքի մեջ է

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դաղստանում հայտնաբերվել ու վնասազերծվել են զինյալներ, որոնք պատանդ էին պահում կանանց ու երեխաների: Այս մասին հայտարարել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի Տեղեկատվական կենտրոնը:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն տեղեկություններ է ստացել, որ Հյուսիսային Կովկասի տարածքում ընդհատակյա գործունեություն ծավալած զինյալների խումբը հանգրվանել է Դաղստանի մարզի Գուրբուկի գյուղի մասնավոր տներից մեկում, ինչից հետո շրջապատվել է տունը, իսկ մոտակա տների բնակիչներին տարհանել են:

Բանակցությունների ժամանակ հաջողվել է զինյալներին համոզել բաց թողնել երկու կնոջ ու երեխաների, իսկ երբ նրանց առաջարկել են հանձնվել, նրանք կրակ են բացել հատուկջոկատայինների վրա: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է 5 զինյալ: Ընդգծվում է, որ քաղաքացիական բնակչության ու իրավապահների շրջանում չկան կորուստներ: Հատուկ գործողությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031