Էրդողանն Անկարայում դռնփակ հանդիպում է ունեցել Մատեո Ռենցիի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ընդունել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին: «Աք Սարայ» նախագահական նստավայրում տեղի ունեցած այդ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում ու տևել է մեկուկես ժամ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր և մասնավորապես Իրաքում ու Սիրիայում տիրող իրավիճակը:

Մատեո Ռենցին երկօրյա այցով Թուրքիա է ժամանել երեկ և այցելել է Անթըքաբիր՝ Քեմալ Աթաթուրքի դամբարան: Այսօր Ստամբուլում անցկացվելու է թուրք-իտալական գործարար ֆորում, որին մասնակցելու են Ռենցին ու Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031