Բաժիններ՝

Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան կարող են ստանալ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը հավանության է արժանացրել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին թիվ 2828 օրենքը: Այս մասին նշված է ամերիկյան կառավարության կայքում:

Տվյալ փաստաթուղթը փոփոխություններ է մտցնում 1961 թվականին ընդունված օտար օգնության մասին օրենքում և Ուկրաինան, ինչպես նաև Վրաստանն ու Մոլդովան որակում է որպես ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակիցներ:

Օրենքը նախատեսում է Ուկրաինային օգնություն ցուցաբերել ռազմական, պաշտպանական ու էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև քաղաքացիական սեկտորում, ինչը մասնավորապես վերաբերվում է ներքին տեղահանվածներին օգնելուն:

Օրինագիծը նախատեսում է նաև հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այն օրենքի ուժ ստանալու համար դեռ պետք է հավանության արժանանա Ներկայացուցիչների պալատի կողմից: Դա պետք է տեղի ունենա մեկ օրվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031