«Ժառանգությունը»՝ ազատամարտիկներին և Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ. Ողջ պատասխանատվությունը կրում են օրվա իշխանությունները

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը՝ մի խումբ ազատամարտիկների և ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ

Ինչպես հայտնի է, օրերս դեռևս անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը և Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հատկանշական է, որ տուժողները ընդդիմանում են իշխանությունների այսօրվա քաղաքական կուրսին՝ լինելով կամ եռյակի ներկայացուցիչներ, կամ պաշտպանելով եռյակի քաղաքական ուղեգիծը:

Խստագույնս դատապարտելով տեղի ունեցածը՝ պահանջում ենք շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին, հակառակ պարագայում սա կարելի է համարել իշխանությունների կողմից հովանավորվող կամ նրանց թելադրանքով իրականացված ոտնձգություն իրենց խոսքն ազատ արտահայտող քաղաքացիների նկատմամբ: Կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են օրվա իշխանությունները:

 

 

Տեսանյութեր

Լրահոս