Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը համապատասխանում է Ադրբեջանի շահերին. Խալաֆ Խալաֆով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մեկնաբանել է ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող մերձեցումը.

«Վերջին շրջանում նկատվող Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը համապատասխանում է Ադրբեջանի շահերին, և մենք ողջունում ենք այն: Ռուսաստանն ու Թուրքիան Ադրբեջանի հարևաններն են և տարածաշրջանի ազդեցիկ երկրները: Ադրբեջանը երկու երկների հետ էլ ունի վստահելի հարաբերություններ: Ելնելով դրանից՝ այդ երկու երկրների հարաբերությունների բարելավումը համապատասխանում է Ադրբեջանի շահերին»:

Երբ Խալաֆովին հարցրել են, թե ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը ինչպես կարող է ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Խալաֆովը պատասխանել է. «Տարածաշրջանի հակամարտությունների կարգավորումը բխում է յուրաքանչյուրի շահերից:

Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը միջնորդ է հանդիսանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, իսկ Թուրքիան սահմանակցում է Հայաստանի հետ, ապա նշանակում է, որ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը կարող է դրականորեն անդրադառնալ հակամարտության կարգավորման վրա: Մենք սպասում ենք դրան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031