Բաժիններ՝

Ի՞նչ պատճառով է կոտրվել փաստաբան Թամարա Յայլոյանի տան ապակին (տեսանյութ)

Tsayg.am-ը գրում է. Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում կոտրվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Գյումրիում գործունեություն ծավալող փաստաբան Թամարա Յայլոյանի բնակարանի ապակին: Փաստաբանն այս մասին ոստիկանություն արդեն ներկայացրել է հաղորդում: Թամարա Յայլոյանը կատարվածը որակում է պատահականություն և ոչ թե դիտավորություն: Ասում է՝ իր գիտենալով թշնամիներ չունի: Եթե անգամ ապակին կոտրվել է կրակոցի հետևանքով, ապա, ըստ փաստաբանի, դա չի կարող կապված լինել իր մասնագիտական գործունեության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս