2015 թվականին երգիչ Արամեն իր երկրպագուներին կներկայանա կրկին աշխույժ և ռիթմիկ երգով: Նոր երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը:
Հունական ընկույզը մի շարք օգտակար նյութերի բնական աղբյուր է, այդ թվում՝ օմեգա-3 ճարպաթթուների, եւ արդեն ապացուցված է, որ դրանք պաշտպանում են սրտային հիվանդություններից։
Դեկտեմբերի 11-ին, ժամը 6.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1970 թ. ծնված Արմենուհի Ղ.-ին, 1990 թ. ծնված Մարիետտա Ճ.-ին և 1991 թ. ծնված Անի Ճ.-ին:
Շաբաթվա լրատվության երգիծական ամփոփում: Դիտեք ԱրմՆյուզի եթերում ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 23:30, կրկնություններ` երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ 17:20:
«Սա տեղի է ունենում ուկրաինական ճգնաժամի և Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության համատեքստում, իսկ Ռուսաստանի ռազմավարությունը Ուկրաինայում լիովին ձախողվել է,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը` ավելացնելով. Հասնելով ինչ-ինչ մարտավարական հաջողությունների` Ղրիմի, Դոնբասի մի մասի կլանումը, Ռուսաստանը կանգնեց ռազմավարական փլուզման առաջ»:
Մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը ուղղված է բոլոր երկրների հետ համագործակցություն հաստատելուն և զարգացնելուն, բայց հասկանում եք, որ կարելի է համագործակցություն զարգացնել այն երկրների հետ, որոնք պատրաստ են այդպիսի համագործակցության:
Այսօր ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել դեռևս 2010 թվականին հայ-ադրբեջանական սահմանը հատած Գևորգյանների` 5 հոգանոց ընտանիքին:
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում պետք է կայանար Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։
«Թե ներկաներն են ճիշտ, թե՝ բացակաները…»,- ի՜նչ սիրուն բան ասեց Մաեստրո Տիգրան Մանսուրյանը, երբ լուսահոգի Սամվել Մկրտչյանը «Բլումի օրն» իր շուրջն էր հավաքել «իր սիրելի մարդկանց»:
«Եթե դու որևէ հարցում համաձայն չես, բայց գնում ես ինչ-որ մի տեղ քննարկումներ ես անում, երբ դու քո ամբողջ կյանքում կարծես ուրիշ գաղափարներ ես առաջ մղել, հետո այդ գաղափարների գլխավոր թիրախի հետ դաշինք ես կազմում, ինձ քաղաքական նման հարաբերությունները անհասկանալի են և հետաքրքիր չեն: Պատահական չէ, որ այսօր Րաֆֆին որպես ընդդիմության խաղացող այդքան չի էլ ընկալվում, մարդիկ ուշադրություն չեն էլ դարձնում: Ուժային էլեմենտ դիտարկում են Ծառուկյանին և «Բարգավաճին», այդ ֆոնի վրա խաղացող քաղաքական վեկտոր դիտարկում են Տեր-Պետրոսյանին, Րաֆֆին կարծես այդ դաշինիքի մեջ չկա»:
«Մենք համաձայնել ենք, որ թույլատրելի առավելագույն վավերականությունն ապահովվի այս վիզաների համար, ինչը թույլատրվում է երկու երկրների օրենսդրությամբ: Նպատակն այն է, որ խրախուսենք երկու ուղղություններով ուղևորությունները»,- այսօր ԱՄՆ դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արգել գյուղում քաղաքացի Ժուլվերտ Սայադյանի սպանության դեպքի առթիվ, միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձին քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Դեկտեմբերի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքները:
ԱՄՆ դոլար, առքի միջին գին՝ 464.24 դրամ, վաճառքի միջին գին՝ 469.55 դրամ (երեկ երեկոյան առքի միջին գինը 460.5 դրամ էր)
«Կուզեն կբացահայտեն, կուզեն՝ ոչ», – ասաց ազատամարտիկը՝ կարծիք հայտնելով, որ համակարգը պատվերով է աշխատում։ Ապա նաեւ ավելացրեց. «Հանգուցյալից ի՞նչ պահանջես»:
Հայ- թուրքական հարաբերությունների բարելավմանն ամենևին դեմ չեմ, քավ լիցի, ճիշտ հակառակը, բայց դա չի նշանակում, որ այսքան տարի անց, Հայոց դատի 100-ամյակի նախօրեին պետք է այսպես ծաղրվեր ու արհամարհվեր և հենգվեր մեր ցավն ու վիշտը, մեր պատմության ամենաողբերգական էջը:
«…Բոժե մոյ, ես չեմ էլ լսել, ինձ չի հետաքրքրում Մանվելն ինչ է ասել, ինչ չի ասել, բայց ես չեմ պատկերացնում, որ Մանվելը կարա իրան թույլ տա, որ իմ հասցեին որեւիցե մի վատ բան խոսի: Ես չգիտեմ էս ամեն ինչը որտեղից առաջացավ, սրանք զրպարտանքներ են»,- ասել է Երանոսյանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Դավիթ Նաբարոն:
«Վերջին երկու-երեք օրերի ընթացքում մեր երկրում տեղի են ունեցել խիստ դատապարտելի իրադարձություններ` կապված քաղաքական և հասարակական գործիչներին ծեծի ենթարկելու խայտառակ փաստերի հետ: Դա քրեորեն պատժելի արարք է, ոչ մի կերպ չի տեղավորվում քաղաքական սկզբունքների մեջ, և ես ուզում եմ հույս հայտնել, որ մեղավորները` թե կատարողները և թե կազմակերպիչները, կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշեց քաղաքական վերլուծաբանը:
Բաքվի քաղաքապետարանն արտոնել է դեկտեմբերի 14-ին «Մուսավաթ» կուսակցության հանրահավաքը:
Ջոշքունի խոսքերով՝ «Անդրանատոլիական» գազատարը Թուրքիայի համար շատ կարևոր նախագիծ է, և որ դրա իրագործման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Օգոստոսի 11-ից սկսած՝ ռուսական 8 հումանիտար ավտոշարասյուններն ընդհանուր առմամբ Դոնեցկ ու Լուգանսկ են հասցրել ավելի քան 10.700 տոննա հումանիտար բեռներ:
Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Brent-ի ֆյուչերսներն այսօր նվազել են 0.09 դոլարով՝ մինչև մեկ բարելի համար 63.59 դոլարի:
Հայաստանյան քաղաքական կյանքի տեղապտույտը, կարծում եմ, ցանկացած չնախապաշարված դիտորդի համար տեսանելի է: Իշխանության եւ ընդդիմության «երկխոսությունը» 20 տարի է՝ ընթանում է հետեւյալ տրամաբանությամբ. «հեսա ժողովրդին դուրս կբերենք փողոց, ձեզ կքշենք, կնստենք ձեր տեղը» – «հլը տեսնենք, ոնց եք անում՝ մենք քշվողը չենք»:
Մեր երկրների միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ Վրաստանի հայ համայնքի խնդիրները մշտապես գտնվում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և ՀՀ կառավարությունը անցնող տարիներին բազմաթիվ ծրագրերով աջակցել է վիրահայ համայնքին մշակութային և գիտակրթական միջոցառումների կազմակերպման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների գործի քննությունը:
Խաջիմբան խոստովանել է, որ տնտեսության բոլոր ոլորտներում իրականացվում են անարդյունավետ քայլեր: