Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության զորքերի ծառայողին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող Մ.Խարախանյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։

2014թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի ծակած-կտրած վնասվածքով շտապօգնության թիվ 71 բրիգադով «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Մ.Խարախանյանը։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով , կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են միջոցներ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031