2015 թ. հունվարի 1-ից ՀՀ լայն շերտերի ներկայացուցիչները կկարողանան ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով, սակայն ովքեր են մտնում այդ «լայն շերտերի ներկայացուցիչների ցանկում»:
Ոռոգման ջուր չկա, փողոցով քայլել հնարավոր չէ, երաշտն էլ բերքն այրել է: Շիրակի մարզի Ջրափի համայնքի նկարագիրն է: Անցնող գյուղատնտեսական տարում ջրափեցիներից ոչ մեկին չի հաջողվել ցորեն ու գարի տուն տանել:
Վերջին շրջանում բազմաթիվ գնահատականներ են հնչում այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանում մարդու իրավունքների վիճակն ավելի կվատանա: Սակայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այնքան էլ համամիտ չէ այդ տեսակետների հետ՝ ասելով, թե համաձայն չէ, երբ մարդու իրավունքները պահմանավորում են աշխարհաքաղաքական զարգացումներով:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց 2015թ. հունվարի 1-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմի մասին որոշման նախագիծը: Ըստ այդ որոշման, ինչպես նշեց Է. Նալբանդյանը՝ 2015թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության շատ ներկայացուցիչներ հնարավարություն կունենան ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով:
Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 9-ին, ժամը 10.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Գողթ գյուղից Գառնիի բաժանմունք բերման են ենթարկել 1997 թ. ծնված Վարդան Խ.-ին:
Դեկտեմբերի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Երևանում Զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնի հիմնման մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը:
«Դրամային իշխանությունները, որոնց վրա մինչև անգամ Սահմանդրությամբ դրված է գների կայունության ապահովման ամբողջ ինստիտուտը, ակնհայտորեն, մենակ ի զորու չէ նման քաղաքականություն իրականացնելու ու պատասխանատվություն կրելու: Այն պետք է լինի կոորդինացված, հարկաբյուջետային: Բայց ո՛չ հարկաբյուջետայինը, ո՛չ ընդհանուր տնտեսական քաղաքականությունը գոյություն չունի: Եվ այս պարագայում փաստորեն Կենտրոնական բանկն իր ունեցած ողջ մեծ գործիքաշարով կարողանում է մի կերպ զսպել ընդհանրապես փլուզումը, տատանումների այս ահավոր իրավիճակը մեր ֆինանսական շուկայում»:
«Գլխավոր դատախազին այդպիսի փաստեր ոչ թե մեկ, այլ 10-15, ես եմ հիշում քաղաքացիների, մարդկանց, ովքեր իրեն հրապարակային որոշակի խնդիրներ ուղարկեցին: Կային մարդիկ, ովքեր ինձ մոտ էին գալիս, ես ուղղորդում էի իրենց Գլխավոր դատախազություն, և կարծում եմ՝ գոնե մեկից մի քանի անգամ ավելի իրենց ներկայացվել է: Թե ի՞նչ են արել՝ Դուք իրենցից կարող եք ճշտել»: Մեր հաջորդ հարցին՝ արդյոք տեղեկություն չունի՞, թե Դատախազությունն ինչ է արել, Կ. Անդրեասյանը պատասխանեց, որ ինքը հետևում է, բայց կուզենար, որպեզի նրանք մեկնաբանեին:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել` ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը հաստատելու մասին։
Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 30 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում Տավուշի մարզի չորս, Արարատի, Լոռու, Շիրակի և Արմավիրի մեկական համայնքներին ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից տրամադրվեցին շտապօգնության ավտոմեքենաներ:
Հայ հասարակությանը ցնցեց դեկտեմբերի 9-ին արցախյան ազատամարտի հրամանատարներ, Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի («Ապարան» ջոկատի հրամանատար) և Մանվել Եղիազարյանի («Արաբո» ջոկատի հրամանատար), իսկ դեկտեմբերի 10-ին Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ և մամլո խոսնակ Սուրեն Սարգսյանի վրա ավազակային հարձակումները։
Բանակցություններից հետո վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հայտարարությունը Սերժ Սարգսյանին քննադատողների նկատմամբ իր կողմից բռնություն կիրառելու մասին։ Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը երեկ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով են ծեծել` Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»,- ավելացրել է Լեւոն Երանոսյանը:
Գործադիրը հաստատել է «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի պաշտոնական մասնակցության ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը: Ցուցահանդեսը, որի խորագիրն է «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար», կայանալու է Իտալիայի Միլան քաղաքում 2015թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը:
Հայկական կողմը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու հարցը, որի հետ կապված խնդիրներ են առաջացել:
Մեզ համար առաջնախնդիր է ցեղասպանության ճանաչումը վեր հանել որպես կարևոր քայլ` ելնելով մարդասիրական նկատառումներից: Մենք չենք փորձել և չենք փորձելու վիճարկել, քննարկել կամ բանավիճել Հայոց ցեղասպանության եղելության շուրջ: Այս հարցը անքննելի է: Մենք ունենք հսկայական սփյուռք, ինչը նախորդ դարում Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության խոսուն ապացույցն է:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի ծոծրակային շրջանի սալջարդ, մակերեսային պատռած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1972 թ. ծնված Ջուլիետա Ն.-ին:
Դեկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսից, 14-ին 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյուն:
Rate.am համակարգի համաձայն, դեկտեմբերի 11-ին ժամը 17։00-ի դրությամբ՝ առևտրային բանկերը արտարժույթի առքուվաճառք իրականացնում էին հետևյալ փոխարժեքներով…
Հարավային Օսիան շահագրգռված է Ռուսաստանի հետ գործընկերության մասին պայմանագրային հարաբերությունների զարգացման մեջ:
Տրանսֆերտների ներհոսքը վերջին տարիներին տնտեսական աճին ու զարգացմանը ոչ միայն չի նպաստել, այլ հակառակը` տնտեսությունը վերածել է «պորտաբույծի»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամլո ծառայությունը:
Դեկտեմբերի 11-ին Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Ալլաուան (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Կրակոցներից 1975թ. ծնված տղամարդ է վիրավորվել, նա տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Բայդենի խոսքերով՝ Ուկրաինան հանդիսացել է ավազակապետություն:
Երեկ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ մի կին, ում մոտ կասկածվել է քթոսկրի կոտրվածք և գլխուղեղի ցնցում: