Բաժիններ՝

Նախախորհրդարան. Բռնությունն ու ահաբեկումը չեն կարող ընդհատել պայքարը (տեսանյութ)

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ասուլիս, որի բանախոսներն էին ազատամարտիկներ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Արա Խուդավերդյանն ու Պավել Մանուկյանը, ինչպես նաև «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի տնօրեն, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գագիկ Սարուխանյանը:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեց ազատամարտիկ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակից Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մահափորձի, Շարժման մյուս մասնակիցների ավտոմեքենաները հրկիզելու, ինչպես նաև ազատամարտիկների նկատմամբ բռնությունների դեպքերի առիթով:

«Բանտարկությունը չի կարող ընդհատել պայքարը: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր եղբայրների ու քույրերի արյան գնով ձեռք բերած Արցախն ու հայկական պետականությունը պահպանելու համար»,- նշում է Վոլոդյա Ավետիսյանն իր հայտարարության մեջ:

Արա Խուդավերդյանը իր խոսքում մատնանշեց. «Նրանք փորձում են ազատամարտիկներին լռեցնել յուրովի ձևով: Հանրությունում ճանաչված «Արաբոյի» զինվորը ծեծվում է ինչ-որ բաշիբոզուկների կողմից: Եվ ի՞նչ պետք է զգա այն զինվորը, որ այսօր գտնվում է սահմանին:
Ձեռագիրը չի փոխվում, դեպքերը կազմակերպում են նրանք, ովքեր կազմակերպել և իրականացրել են Մարտի 1-ը»:

«Այն ազգը, որ կուրանա իր զինվորին, իր իսկ ձեռքերով կփորի իր սեփական գերեզմանը: Մեր զոհվող զինվորները իրենց մահով մեզ կարևոր բան են ասում: Նրանք ասում են՝ բավ է: Բավ է հանդուրժենք այս իրավիճակը»,- նշեց Պավլիկ Մանուկյանը:

Ամփոփելով Գագիկ Սարուխանյանն ասաց, որ ավտոերթերով իրենց հաջողվել է ճեղքել տեղեկատվական շրջափակումը, և սա է պատճառը, որ ռեժիմը անցել է բռնի ուժի կիրառման: ««100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հասնելու է իր հաղթական ավարտին: Մեզ հնարավոր չի´ լինելու ճնշել: Դեկտեմբերի 20-ին մեր ավտոշարասյունն ուղևորվելու է Արցախ: Եվ սա կանխելու համար ռեժիմի կողմից նորից սպառնալիք է հնչել: Սյունիքի մարզպետի թիկնապահը սպառնացել է Կապանի մեր գրասենյակի պատասխանատուին, որ սպանելու են նրան: Բայց հիշեցնում և տեղեկացնում ենք, որ մենք սկսել ենք ազատագրական պայքար, և գնալու ենք մինչև վերջ»,- նշեց Գագիկ Սարուխանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս