Բաժիններ՝

Ջեմալ փաշայի թոռանը Հայաստան բերողները պետք է առնվազն բացատրություն տան

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Ռոման Ծատինյանի մեկնաբանությունը.

– Ռոման, ի՞նչպես եք վերաբերվում Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան՝ Երևանում արած հայտարարություններին:

– Անկեղծ ասած, վրդովմունքով տեղեկացանք, որ նրան հնարավորություն է տրվել նման հայտարարություններով հանդես գալ՝ այն էլ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին: Նա իր պապուն ոչնչացնողներին «հրոսակ» է անվանում, ԱՍԱԼԱ-ի տղաներին՝ «ահաբեկիչ», իսկ Արցախն էլ՝ «օկուպացված»: Նախ, անկեղծ ասեմ, սկզբից որոշել էինք ձվերով ակցիա կազմակերպել ու իրեն հիշեցնել, թե  ո՞վ է իսկական հանցագործն ու ահաբեկիչը, հետո մտածեցինք, որ սա իր և իր նմաննների համար ևս մեկ առիթ է, որպեսզի ամբողջ աշխարհով մեկ վայնասուն բարձրացնեն: Ուղղակի Ջեմալի թոռանը ցանկանում եմ հիշեցնել, որ միայն Հնչակյան կուսակցությունը բազմիցս փորձել է վերացնել իր պապիկին՝ միլիոնավոր անմեղ մեր հայրենակիցներին ցեղասպանելու, հայրենազրկելու համար: Սա ասում եմ հպարտությամբ: Երկրորդ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությանն այդքան չի հետաքրքրում, թե Ջեմալի թոռն ինչե՞ր է ասում, մեզ ավելի շատ վիրավորում է, որ նրան Հայաստան  բերողները հայեր են: Թերևս ձվերը պետք է ուղղվի նրան Հայաստան բերողների և երեկվա միջոցառմանն այդքան պաշտպանողների վրա: Դրա օրն էլ կգա, հավատացե՛ք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս