Մենք կարող ենք Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը բարձրացնել մինչև ռազմավարական գործընկերության. Ափաթուրայ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանում խաղաղապահ գործողությունների ավարտից հետո նույնպես Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կմնա որպես ռազմավարական նշանակության երկիր: Այս մասին հայատարարել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

Ափաթուրայը հավելել է, որ ՆԱՏՕ-ն պլանավորում է Աֆղանստանում իրականացնել հատուկ նախագծեր՝ կապված էներգոանվտանգության ու կիբերանվտանգության հետ, և որ Ադրբեջանի կառավարությունը կարճ ժամանակում ստորագրել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր գործողություններին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը:

Ափաթուրայի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն արժևորում է Ադրբեջանի ներդրումը ISAF-ի գործողություններում. «ՆԱՏՕ-ն կշարունակի Ադրբեջանի հետ համագործակցել ռազմական ուսուցման, էներգոանվտանգության, կիբերանվտանագության ապահովման ու ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում: Մենք կարող ենք մեր համագործակցությունը բարձրացնել մինչև ռազմավարական գործընկերության»:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարագավորման հիմնախնդրին՝ Ափաթուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն թեև ներգրավված չէ խնդրի կարգավորման մեջ, այնուամենայնիվ աջակցում է հակամարտության կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն Ուելսում անցկացված իր գագաթաժողովում ներկայացրել է իր պաշտոնական դիրքորոշումը՝ հայտարարելով, որ կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս