
ԺԿ-ն պահանջում է իշխանություններից վերջ դնել բռնություններին

«Ժողովրդավարական Հայրենիք»կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը.
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը դատապարտում է Հայաստանում վերջերս վերսկսված բռնությունների կապակցությամբ:
Հատկանշական է, որ, հատկապես, բռնությունների թիրախ են դառնում նրանք, ովքեր այսօր շատ ավելի ակտիվ և համարձակ են հանդես գալիս իշխող վարչախմբի ապօրինությունների դեմ և միաժամանակ ներկայացնում են կոնկրետ գործողությունների ծրագրեր:
Այն, ինչ իրականացվեց ազատամարտիկների նկատմամբ ոչ միայն լկտիության վերջին սահմանն է, այլև դրանով սպառնում են Արցախի անվտանգությանը:
Ազատամարտիկները, ժամանակին կամավոր մասնակցելով Արցախի պաշտպանությանը, հասարակության համար օրինակելի դրսևորում են հանդես բերել, և պետք չէ այսօր նրանց հասարակության մեջ օրինակելի պահելու դասեր տալ, փոխարենը ճիշտ կլիներ անել ամեն ինչ բացահայտելու նրանց վրա հարձակվող ստահակներին և նրանց տերերին:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պահանջում է իշխանություններից վերջ դնել բռնություններին և քաղաքական կամք դրսևորել պատժելու բռնություններ իրականացնողներին, որով կկանխվեն հնարավոր վրեժխնդրության գործողությունների դրսևորումները: