
Google ընկերությունը որոշել է Ռուսաստանից դուրս բերել իր տեխնիկական անձնակազմը

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Google ընկերությունը որոշել է Ռուսաստանից դուրս բերել իր տեխնիկական ծառայությունը: Գործակալությունն ընդգծում է, որ Google ընկերությունը նմանատիպ գործողություններ է ձեռնարկել նաև Նորվեգիայում, Ֆինլանդիայում ու Շվեդիայում:
Չնայած այդ որոշմանը՝ Google ընկերությունը պլանավորում է 2015 թվականին մեծացնել իր ներդրումները Ռուսաստանում: Bloomberg-ը չի հայտնել Ռուսաստանից Google-ի մասնագետների հանման պատճառը, սակայն The Information պարբերականը դա շաղկապում է Ռուսաստանում ընդունված այն օրենքի հետ, ըստ որի՝ ինտերնետային ընկերությունները պարտավոր են ռուս օգտատերերի անձնական տվյալները պահպանել միայն Ռուսաստանի տարածքում գտնվող սերվերներում: