Արամ Մանուկյանի դեմ կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է նաեւ տեսանկարահանող սարք, որի տեսագրությունը հետազոտվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս