
ՄԱԿ ԳԱ-ն հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ն հունիսի 21-ը հռչակել է որպես Յոգայի միջազգային օր: Համապատասխան բանաձևը ներկայացրել էր Հնդկաստանը: Այն ստացել է միաձայն աջակցություն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ընդգծել է ոչ միայն հին հնդկական ֆիզիկական ու հոգևոր պրակտիկայի առողջարար նշանակությունը, այլև հասարակությանը համախմբելու ու փոխադարձ հարգանք դաստիարակելու նրա ունակությունը.
«Յոգան սպորտ է, որը կարող է իր ներդրումն ունենալ զարգացման ու հաշտեցման մեջ: Յոգան անգամ ունակ է օգնել մարդկանց՝ ծայրահեղ իրավիճակներում սթրեսը հաղթահարելու համար»: Բանաձևում ընդգծվում է, որ յոգան առողջության ու բարեկեցության հանդեպ տալիս է համալիր մոտեցում:
Բանաձևը ստացել է ռեկորդային թվով աջակցության քվեներ. նրա օգտին քվեարկել են ՄԱԿ ԱԳ-ում ներկայացված բոլոր 175 երկրները: