ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կազմել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2015թ. տարեկան ծրագրի նախագիծը, որը հաստատվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժաղովի հերթական նիստի ժամանակ:
«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում վարորդների գործադուլին և համընդհանուր քաղաքացիական սոլիդարության կոչ ենք անում` ընդդեմ օլիգարխների։ Վնասները թող փոխհատուցվեն օլիգարխների գերշահույթների հաշվին: Ստեղծված իրավիճակի մեղավորները նաև ՀՀ կառավարությունն ու վարչակարգն է, որի թողտվությամբ են գործում գնագոյացման մենաշնորհային մեխանիզմները»:
Պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե բացասաբար չի՞ ազդում փոխարժեքի տատանումը կրթության գործի կազմակերպման վրա, նախարարը նշել է, որ ցանկացած ոլորտում, այդ թվում նաև կրթության համակարգում ֆինանսական կայունությունը կարևոր նախապայման է. «Կոնկրետ ձեր պարագայում ուսման վարձերի փոփոխություն՝ մինչև ուսումնառության ավարտը, վստահաբար չի լինի: Գործող կարգի համաձայն, սովորելու ընթացքում վարձավճարի փոփոխություն չի կարող լինել»:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողի հարցին, թե ճիշտ է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Ձեզ մուքտի արտոնագիր չի տալիս, ասել է՝ «ես դիմում եմ, իրանք չեն տալիս, ես դիմում եմ՝ իրանք չեն տալիս…»: Այնուհետև նա նշել է, թե ինքը «պալիտիկայով» է զբաղվում:
«Կենտրոնական բանկ, Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողով, ահա կառավարության այն հիմնական ուղղությունները, որոնց պետք է ասվեր, որ գործեն: Կենտրոնական բանկն ու մեր բանկերն իրար հետ կապ չունեն. ԿԲ-ն ուրիշ բան է ասում, բանկերն՝ ուրիշ, իսկ բանկի փակվելուց հետո փոխանակման կետերի կուրսը լրիվ ուրիշ է: Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն էլ ասում է` թանկացումները համաչափ են, ներողություն, այդ կառույցը համաչափության գնահատական տալու համա՞ր է»:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 16-ին, ժամը 08:40-ին, Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1971թ. ծնված Արթուր Ս.-ն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցություն՝ ՀՀ-ում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Կայունացման հետ կապված շատ գործոններ կան՝ տնտեսական մրցակցություն և այլն: Ինչի՞, օրինակ, համաշխարհային շուկայում տեղի են ունենում սենց պրոցեսներ…
Դեկտեմբերի 16-ի գիշերը սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Երևանի Բաբաջանյան փողոցում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
«Ազատամարտիկների դաշինքի» անդամ, վերջին միջադեպերի մասնակից Մանվել Եղիազարյանը armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի՝ ազատամարտիկների հետ կապված վերջին միջադեպերի վերաբերյալ խորհրդարանական ելույթին, մասնավորապես, որ Լևոն Երանոսյանի հետ միջադեպը եղել է Սերժ Սարգսյանին հայհոյանք հասցնելու պատճառով, ասել է, թե ոչ ոք Սերժ Սարգսյանի անունը չի տվել ու հայհոյանք չի հասցրել:
Կիսադատարկ շուկայում առևտրականներից շատերը մտածում էին անգամ իրենց սեղանիկները փակելու ու չաշխատելու մասին:
Բանակցային նոր փուլը Ժնևում մեկնարկել է փոխարտգործնախարարների մակարդակով:
«Խնդիրն այն է, որ մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ: Հիմա ԿԲ-ն փորձում է կայունացնել իրավիճակը…
Համատեղ բանաձևը պատրաստվել է Եվրախորհրդարանի 5 խմբակցության կողմից:
Արցախում ավտոգազալցակայաններում այս պահի դրությամբ սակագնի փոփոխություն չի կատարվել։ Մասնավորապես՝ «Պետրոլ սերվիս» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնեցին, որ իրենց գազալցակայանում սեղմված գազի գինը նախկինի պես 1 խորանարդ մետրի գինը կազմում է 260 դրամ։
«Այսօր անիմաստ է ընդհանրապես խոսել գյուղմթերքի գների թանկացման մասին, քանի որ արտարժույթը 25 տոկոսով բարձրացել է: Նման հարված Հայաստանի տնտեսությանը երբևիցե չէր եղել: Այս ամենի բացատրությունը պետք է տա Կենտրոնական բանկը, թե ինչպես մեր պետությանը հասցրեց այս վիճակին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Դեկտեմբերի 16-ին արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված պղպեղի պահածոյի օգտագործումը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 9-ը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:
ԿԲ-ն իր կողմից վաճառվող դոլարի գինը թանկացրել է 44 դրամով։
Ահմեթ Թուրքն ափսոսանք է հայտնել, որ քրդական մի շարք ցեղեր մասնակցել են 1915 թվականի ցեղասպանությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Վաղը կգաք, ասեցի վաղը, վաղը ձեզ հարցազրույց կտամ»,- ասաց Ս.Ալեքսանյանը՝ միաժամանակ նա նաև շտապեց հավաստիացնել, թե իր ընտանիքը բիզնեսով չի զբաղվում ու իր կինն էլ հրաժարվել է բիզնեսից:
«Ամենասխալ բանը խուճապի մատնվելն է և, կարծում եմ, որ այս պայմաններում պետք է հանգիստ իրականացվեն անհրաժեշտ քայլեր, և իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները »…
Եվրոպացիներն իսկապես հոգնել են Ուկրաինայից:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այս հարցերը վերաբերում են ամբողջ հանրությանը, բայց նիստը պետք է անցկացնել դռնփակ, սակայն դռնփակը չի նշանակում գաղտնի:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1964 թ. ծնված Կարեն Վ.-ն Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում տաքսի ավտոմեքենայի մեջ թողնելով համակագիչը՝ մտել է խանութ, իսկ դուրս գալուց հետո ավտոմեքենան այնտեղ չի եղել:
«Դուք մայր եք, հարգելի Նաիրա, հավատացեք ինձ, երկու երեխա է կորել, կարծես իմ տղան ու իմ աղջիկը կորած լինեն»: