Բաժիններ՝

Եվրախորհրդարանը կոչ է արել Պաղեստինը ճանաչել որպես անկախ պետություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանն իր այսօրվա լիագումար նիստում բանաձև է ընդունել՝ կոչ անելով Պաղեստինը ճանաչել անկախ պետություն: Համատեղ բանաձևը պատրաստվել է Եվրախորհրդարանի 5 խմբակցության կողմից:

Դրանում նշված է, որ Եվրախորհրդարանն աջակցում է Պաղեստին պետության ճանաչման սկզբունքը և կարծում է, որ դա պետք է ուղեկցվի խաղաղության բանակցությունների շարունակմամբ, որոնցում պետք է գրանցվի առաջընթաց: Եվրոպացի պատգամավորները ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիին կոչ են արել նպաստել տվյալ հարցի հանդեպ ԵՄ-ի դիրքորոշման ձևավորմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին հաղորդվեց, որ Շվեդիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը՝ դառնալով այդ քայլին գնացած ԵՄ-ի անդամ առաջին երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031