
Պուտինը չի պլանավորում առանձին հայտարարություն անել ռուբլու փոխարժեքի կապակցությամբ

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղվա իր ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ առանձին հայտարարությամբ հանդես չի գա ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքերով՝ Վլադիմիր Պուտինը նաև չի պլանավորում հավելյալ խորհրդակցություն անցկացնել նախարարների հետ, քանի որ մշտական շփման մեջ է կառավարության հետ: Գնահատելով ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակը՝ Պեսկովը «հուզումները» բացատրել է «էմոցիաներով ու չարամիտ մտադրություններով»:
Եվրոյի փոխարժեքը երեկ պատմության մեջ առաջին անգամ հասել էր 100 ռուբլու, իսկ դոլարի փոխարժեքը՝ 80 ռուբլու: Այսօր դրանք որոշակի նահանջ են ապրել: