Կառավարությունում քննարկվել են ֆինանսական շուկայի կայունացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցություն՝ ՀՀ-ում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և հետագա քայլերը: Երկուստեք կարևորվել է լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Միաժամանակ կարևոր են համարվել ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողությունները:

ՀԲ-ի և ԱՄՀ-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից գործադրվող ջանքերը և ձեռնարկվող միջոցառումները, կարևորել ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031