Բաժիններ՝

Հոգեբուժարանից կալանավորի փախուստի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հունիսի լույս 7-ի գիշերը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ 6-րդ եւ 7-րդ բաժանմունքի տարածքում ծառայություն իրականացրած` ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արկադի Մանուկյանը, Սամվել Այդինյանը, Արսեն Պապոյանը եւ Հակոբ Գեւորգյանը ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, որի հետեւանքով փորձաքննվող, կալանավոր Ղուկաս Ա.-ն հիշյալ հիմնարկից դիմել է փախուստի:

Բացի այդ, նաեւ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի տեսուչ-հերթապահ Արտյոմ Մկրտչյանը ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել իր պարտականությունը, չի գրանցել ու հաշվառել Ղուկաս Ա.-ի փախուստի վերաբերյալ ստացած ահազանգը:

Հիշեցնենք, որ Արկադի Մանուկյանին, Արսեն Պապոյանին, Սամվել Այդինյանին, Հակոբ Գեւորգյանին եւ Արտյոմ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս